Tert.am-ը գրում է.

«Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանը, անդրադառնալով Ոստիկանության տույժ-տուգանքների հետ կապված ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու խնդրին, Tert.am-ի հետ զրույցում կարևորեց հանգամանքը, որ նախքան արգելանքի կիրառումը պատկան մարմինները պետք է նախապես տեղեկացնեն ու հիշեցնեն քաղաքացիներին։ Ի պատասխան հարցի, թե օրենքի բաց չկա՞, ասաց.«Ընդհանուր առմամբ օրենքի բաց կա. Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` օրենքը շտկելու նպատակով»:

- Ոստիկանության տույժ-տուգանքների հետ կապված սառեցվում են ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները: Ի՞նչ կասեք այս մասին։

- Այո՛, սառեցվում են, բայց միայն այդ տույժ-տուգանքների չափով:


- Ու արդեն որոշ միտում է նկատվում խոսակցությունների մակարդակով, որ մարդիկ հանում են իրենց գումարները կանխիկացնում են և փակում բանկային հաշիվները։ Կա՞ նման միտում:

- Նման երևույթ և միտում չկա: Դեռ ավելին, կարող ենք փաստել, որ մեզ մոտ նկատվում է հաճախորդների հաստատուն աճ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական հաճախորդների շրջանում, որի մասին վկայում են մեր հաշվետվությունները:

- Սա արդյո՞ք բանկային համակարգի համար վնասակար չէ:

– Ընդհանուր առմամբ օրենքի բաց կա. Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` օրենքը շտկելու նպատակով: Ինչ վերաբերում է տույժ-տուգանքներին, ապա կարծում եմ, որ դրանք բանկի համար վնասակար բնույթ չեն կրում, քանի որ բանկը հանդիսանում է տնտեսությունը սպասարկող ֆինանսավարկային կառույց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել