Ձմերուկի դիետա

Ձմերուկի դիետային հետևողները պետք է 5 օր շարունակ իրենց սննդակարգի անբաժան մասը դարձնեն ձմերուկը: Դրա օգնությամբ դուք կարող եք կորցնել մինչև 4 կգ քաշ: Բայց պետք է շատ ուշադիր և զգույշ լինեք: Ձեր մարմնի 10 կգ քաշին բաժին է ընկնում 0.5 կգ ձմերուկ: Այս չափաբաժինը պետք է բաժանել 5 մասի և օրվա մեջ ուտել: Այս դիետան խստիվ արգելվում է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց:

Арбузная диета

Խաղողի դիետա

Թվում է, թե խաղողի դիետան աբսուրդային է հնչում. չէ որ խաղողի մեջ ամենից շատն է շաքարի քանակը: Բայց դա այդպես չէ, խաղողի միջոցով հնարավոր է շատ արդյունավետ նիհարել: Ձեզ համար շաբաթվա մեջ 1 կամ 3 օր բեռնաթափման օրեր հայտարարեք: Այդ օրերին միայն խաղող կերեք: Բեռնաթափման օրերին և դրան նախորդող օրը արգելվում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:

Այս դիետան ևս հակացուցված է շաքարայի դիաբետ ունեցող մարդկանց:

Виноградная диета

Միրգ-հատապտուղային  դիետա

Այս դիետան լավագույն ընտրությունն է քաղցրակերների համար: Եվ այն շատ հեշտ է պահել ամռանը, երբ համեղ մրգերի ու հատապտուղների պակաս չկա:

Այս դիետայի համար պետք է ընտրել 6 տեսակի միրգ ու հատապտուղ, որոնցով դուք պետք է սնվեք: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընտրել ձմերուկ, տանձ, խնձոր, ելակ, դրանք քիչ կալորեականությամբ են օժտված: 

Օրվա ընթացքում դուք պետք է հետևեք հետևյալ սննդակարգին`

Երկուշաբթի- սնունդ մի ընդունեք, խմեք միայն հանքային ջուր, 1.5 լիտր

Երեքշաբթի- ամբողջ օրվա ընթացքում կերեք 1 կգ խնձոր

Չորեքշաբթի-օրվա մեջ 5 անգամի մեջ բաժանած կերեք 1.5 կգ ելակ

Հինգշաբթի- ամբողջ օրվա մեջ բաժանած կերեք 1.2 կգ տանձ

Ուրբաթ- կարելի է ուտել միայն բալ, 1.5 կգ

Շաբաթ- այս օրը դուք կարող եք վայելել սեխ, 0.8 կգ

Կիրակի-  վերջին օրն էլ հայտարարում ենք ձմերուկի օր, և կարող եք ուտել 2 կգ ձմերուկ

Մեկ շաբաթ ընդմիջումից հետո կարող եք կրկնել այս կուրսը: Արյան ճնշումի հետ խնդիր ունեցող մարդիկ չեն կարող հետևել այս դիետային:

Фруктово-ягодная диета

Հյութային դիետա

Հյութային դիետաների տարբեր տարբերակներ կան, բայց բոլոր դեպքերում էլ էությունը նույնն է` որքան հնարավոր է բացառել ամեն տեսակի սննդի ընդունումը և շատ հյութ խմել օրվա մեջ: Բայց այդ դիետան շատ ռիսկային է և չի կարելի դրան հետևել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Соковая диета

Մեղրի դիետա

Մեղրի դիետան ձեզ կարող է օգնել 3 շաբաթ անց հագնել այն զգեստը, որի մեջ հիմա չեք մտնում: Այն շատ պարզ է. պարզապես պետք է ձեր ռացիոնի մեջ շաքարը փոխարինեք մեղրով:

Медовая диета

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել