Լավ, ռիսկ եմ անում ու գրում եմ, հետո կտեսնենք, ճիշտ էի զգում, թե չէ: Բոլորս պատրաստվում ենք Արգենտինայի հանդիսավոր հուղարկավորությանը: Առավել զգայունները պատրաստում են թաշկինակներ՝ զուսպ առնական արցունքները թաքուն սրբելու համար, վալիդոլ (ցանկալի է գարեջրի հետ չխառնել), թախծոտ ստատուսներ (գրել նախապես, որովհետեւ հետո խառն եք լինելու): Չմտածեք, որ Արգենտինային չեմ սիրում: Միշտ լավ եմ վերաբերվել, խաղեր են եղել, որ իրանց կողմից եմ եղել (իհարկե ոչ Հոլանդիայի պարագայում), բայց այսօր նրանք ուղեգիր կստանան դեպի Բրազիլիայի հետ խաղ 3-րդ տեղի համար (ու այդտեղ ես կլինեմ Արգենտինայի կողմից մնչեւ վերջին շունչը): Հա, Մեսին չի խփի՝ փակելու են: ......Այսպիսիսն է իմ խաղադրույքը, իսկ թե կկրեմ, թե կկրվեմ, կիմանանք քիչ անց: Հիմնավորումներ չեմ բերում՝ երկար կլինի: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել