Անհատի ծնվելու հավանականությունը գրեթե հավասար է 0-ի: Ծնողներից մեկը բուհ ընդունվելիս մի քանի բալ ցածր ստանար, հնարավոր է չհանդիպեր մյուսին: Նույնը կարելի է ասել ծնողների ծնողների մասին ու այդպես շարունակ...

Չլինեին համաշխարհային պատերազմները, խոշոր արշավանքները, հզոր աղետները կամ ուրիշ պահի լինեին, ուրիշ ուժգնության, լրիվ այլ պատկեր կլիներ...

Լավ սա էլ մի կողմ, նույնիսկ ճիշտ մարդիկ իրար գտնելուց հետո էլ նայած երբ որոշեն երեխա ունենալ... ու եթե սա էլ հաշվի չառնենք, ամեն անգամ հազարավոր սերմերի միջից միայն մեկին է հաջողվում տեղ հասնել...

Ու էսքանից հետո աշխարհ հասած, կյանքի քաղցր պտուղը վայելած, մարդ լինելու հնարավորությունը ստացած էակներ են լինում, որ բողոքում են իրենց բախտից ու անհաջողակ լինելուց...

Հ.Գ. Մի ծիծաղեցրեք մեր փղերին :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել