Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը շարունակում է գրգռել իր արտադրանքի երկրպագուների երևակայությունը՝ պարբերաբար նոր մանրամասներ հաղորդելով 6-րդ սերնդի iPhone սմարթֆոնի մասին։ 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, YouTube-ի օգտատեր Մարքիզ Բրաունլին փորձարկել է սարքի՝ շափյուղայի բյուրեղներից պատրաստված էկրանը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։

Տեսանյութում երևում է, ինչպես են էկրանի բարձր որակն ապացուցելու համար այն վնասում սուր դանակով, դնում ոտքի տակ ու ծռում, ինչպես նաև ուժեղ հարվածներ հասցնում։ Որքան էլ որ զարմանալի է, սակայն բոլոր փորձություններն անցնելուց հետո iPhone 6-ի էկրանը մնում է լիովին անվնաս։

Հիշեցնենք, որ Apple-ն այս տարի պատրաստվում է ներկայացնել iPhone 6-ի միանգամից 2 մոդել, որոնք կունենան 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով էկրան։

Marques Brownlee standing on the screen and bending it. When released, it goes back it its normal shape, raising hopes the new handset will have an almost indestructible screen.

The screen is also shown being repeatedly stabbed by a knife - and emerging with no scratches

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել