-Բարև Անանուն ,այսօր ուզում եմ բոլորը տեսնեն, թե ինչ ենք մենք խոսում ես և դու ... 
- Դու խե՞նթ ես: -մի քիչ… -իսկ որտեղի՞ց է սկսվում խենթությունը -Անանո´ւն, այսօր այնքան պարզ ես… գուց է ,դա հեշտ է, գիտես: -իսկ այ որտեղից է սկսվում խենթությունը, դա դու կիմանաս -ի՞նչ է, չգիտես  -ծիծաղում ես -այո, շատ ծիծաղելի է: -Գեղեցիկ է չէ՞ մայրամուտը -շա˜տ,ապա նայի`ր նրա խառը գույները  -երևի այստեղից է չէ՞ սկսվում խենթությունը  -Արիերկնքին նայենք… -Սիրում՞ ես ինձ -այո, իմ հոգի.. -Քեզ շատ եմ տանջում՞ -շատ-շատ -դարձյալ ծիծաղում ես -ար՛ի լռենք… էլ չեմ ուզում խոսել…- Իսկ ես ուզում եմ  -հա, բայց ես չեմ խոսի…-Անանուն, ինչու՞ ես ատում մարդկանց ,գուց է նաև ատումես ինքտ քեզ  -չէ, այդ  մեկը սուտ է…-սուտ, տե՛ս մայարամուտը չքանում է  -ոչինչ, վաղը կգա…-բա որ վաղը արդեն չլինե՞ս…-մի՛ մտածիր, հիմա`րս, կլինեմ… -Գինի խմե՞նք -չէ , -որ ասում եմ հիմա`ր ես -հա, թո՛ղ լինեմ հիմար -մի՛ բարկացիր -բա դու լռում էիր -ինչ արած… Մարդը երբեք չի լռում… -ահա՛, դրանում ճիշտ ես, չի լռում ո՛չ իր մտքում, ո՛չ իր հոգում, ինչ շատ է մարդը խոսում…- լսի՛ր, կողից այնքան ծիծաղելի ես -Վա՛ն, ո՞վ ես դու -մոռացա՞ր, Անանունը -Այդ անունի մեջ ո՛չ մի բան չկա -հա գիտեմ -բա ինչու՞ ես լռում, - չեմ լռում,  դեռ մտքումս խոսում եմ -դու նույնպես ծիծաղելի ես: -Ինչ հաստ է փորդ, հոգի՛ս, քանի՞ անգամ ես այսօր կերել  -ու՞մ -չգիտեմ, դու կիմանաս… -լավ ,կարծես թե ուզում եմ ասել`, ար՛ի լռենք –լավ, արի՛ գիտես ինչ անենք -ի՞նչ, -այսօր տխուր եմ…-Նորից գժվեցիր ,ինչու՞, Անանուն, -անձրև չի գալիս: -ար՛ի միասին խնդրենք, որ գա........... Մի պահ կտրվեցի ինքս ինձանից ու ակնաջներումս փորձեցի գտնել անձրևի ձայնը, իսկ մարմնիս վրա փորձեցի զգալ նրա հետքերը : -Անանու՛ն, դու շատ ես երևի սիրում մենակությունը, չէ՞ -հա, չափից  շատ…                                                                                                                                                                         -ար՛ գոն է Մենք չստենք իրար,ինձ ասա իմ անունով, մեկ է ոչ ոք չկա. ես և դու ենք -հա, լա՛վ , եթե կուզես, անուն անգամ չեմ տա, հիշում ես Լիգիյան քեզ ասում էր Սատանա -նմա՞ն եմ, ի՞նչ ես կարծում -չէ,բայց նա ինչո՞ւ է դա անվերջ ասում, -չգիտեմ…լավ, այսօր նրան կհարցնեմ: -Վան, ցավում է -ի՞նչը -սիրտս -մի՛ ասա, գիտեմ  -ինչու՞ ես հանել խորհրդավոր դիմակներդ -այս  պահին ինձ պետք չեն դրանք: արի գոնե այս պահին չխոսենք ,փորձենք մի պահ դառնալ սովորական -ի՞նչ է, դու անսովոր ես: -հա, Լիլիթը` նկարչուհին, երեևի հիշում ես նրան, նա ինձ ասում է անսովոր -Նկարչուհի՞ն..գեղեցիկ է նրա աչքերը, թեպետ երբեք չեմ ասել նրան դրա մասին – Վան, իսկ ընկերներից ում՞ ես շատ սիրում ու ատում -կմտածեմ, կասեմ: -բայց ի՞նչ վատն ես: կարծում եմ Լիգիան ճիշտ է անում, որ քեզ Սատանա է ասում, վատ ընկերներ չկան -ինչ միամիտ ես հոգիս, շատ, ցավում եմ  -մի՛ ասա այդպես, ցավեցնում ես, գիտե՞ս- դա քեզ հասնում է: -ինչու՞ –գիտե՞ս, հոգիս ինչքան ես ծակում մարմինս, ներսս…    -ի՞նչ արած, փշերս երկար են… -բայց հաճելի է, սիրում եմ քո խելառությունը, բայց վախկոտ ես, գիտես չէ՞, մեկ մեկ ուզում ես ճչալ, բայց չես կարողանում,  անդադար կուչ եկած հիմարի նմանես քեզ պահում: -Վան ցավեցնում ես անդադար,լռի՛, ատում եմ քեզ:  -իրոք, որ Սատանա ես: -ինչո՞ւ մեծատառ: -քանզի անուն է: -բայց .. -բայց ի՞նչ… աշխարհում բացի սատանայից էլի սատանաներ կան ու նրանց անունները միշտ մեծատառ են գրում -լռի՛ր, վախենում եմ, որ մի օր կգժվեմ: -Վան, դու արդեն գիժ ես: -հոգի՛ս, գիտես` Լիգիան ինձ ասեց` ինչու եմ սատանա -կասե՞ս ինձ -չէ -ես էլ քեզ եմ ատում:
Նորից մի պահ կտրվեցի, սակայն սիրտս ցավաց, որ հոգուս այդպես ցավացրեցի, նա այնքա˜ն փխրուն է, այնքա˜ն միամիտ… -Հոգիս կներես ինձ, լա՞վ -հա,Վան, հոգնել եմ, գիտես –ինչի՞ց -անվերջ  ցավերից…Ու ես հասկացա, որ հոգիս շատ ուժեղ է:  -Ես նույնպես հոգնել եմ, անվերջ քեզ ծառայում եմ որպես Վահան կամ պատյան, որ հանկարծ քեզ չցավեցնեն: -Վան, աշխարհի ցեխը այնքա˜ն լիքն է, որ անգամ դու ես սուզվում դրա մեջ –հոգիս, երբ անձրև է գալիս, մարմինս ցավում է, կարծես կաթիլ առ կաթիլ զգում եմ նրան մարմնիս վրա: -կիրքը քո մեջ շա˜տ մեծ է:վերջերս կարդացի գրառումդ ու հասկացա, որ առաջին գիշերը գայլի պես կհշոտես… -օօօօօօօ˜, այս ի˜նչ ես ասում, հոգիս: -հա, հա,  դու կրքի գերի ես -ի՞նչ է սեքսից ես ուզում խոսել: Կարող եմ բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում: -ձայնդ՛,մի՛ մոռացիր այսօր մեզ կարդալու է ամբողջ աշխարհը: -որ ասում եմ գիժ ես: -բայց լավ կլիներ, որ ամբողջ կյանքս կրքին տրված լիներ: -ահա՛ կարծում եմ` դա քո երազանքներից մեկն է, սովորաբար դու շատ խորդրդավոր ես խոսում ու թաքնված, բայց այսօր ...........-բայց այսօր մարդիկ մեզ կարադալու են: -գիտես, թույլ ես դու: -ինչո՞ւ, հոգիս: - քո դիմակները շատ չնչին են… -ինչի՞ դեմ - հոգու.. -ինչ արած… -կարող ես գոնե մի պահ հանել այդ անտանելի ու տգեղ դիմակները: -մրսում եմ - դա նրանից է, որ հոգիդ դուրս է եկել մարմնիցդ  -հա - մենակ ես քեզ զգում, շատ մենակ:- գիտես, մթության մեջ ի՞նչն եմ շատ սիրում  - կարծում եմ` գիշերը: -լավ ասացիր, հոգիս, սիրում եմ նրա անսահման գեղեցկությունը, նրա գույները, որ քնած են նրա գրկում, նրա երազանքները, որ անուշ -անուշ քնել են..ի˜նչ գեղեցիկ է կյանքը: -ինչո՞ւ ես լաց լինում  -չգիտեմ, չգիտեմ հոգիս, ախր ցավում է… ու նա լռեց, գլուխը թեքեց այն կողմ, կարծես նա նույնպես լացեր լինում… -ասա՛ հոգիս, ինչո՞ւ ենք ես և դու մենակ այս կյանքում: դե ասա՛ հիմար,- նա չպատասխանեց պարզապես լուռ նայում էր երկնքին… -Վան, դու հավատո՞ւմ ես, -ես ամենքինեմ հավատում : Ու նա  լռեց, քայլ առ քայլ մոտեցավ մի քարի ու նստեց, իսկ ես, ճոճվելով ,հարբած` գնացի և ձեռքս դրեցի նրա ուսին: -ամեն ինչ կլինի,հավատ ՛ինձ: __________________________________________________________________________
Ամեն անգամ երբ գլուխս դնում եմ գիշերվա գրկում ,հոգիս դուրս է գալիս մարմնիցս ու ձեռքս բռնում, հույս տալիս ու հետո, երբ գալիս է անտանելի առավոտը, աչքերս չեն ուզում բացվել: Չեմ կարող անկեղծ լինել…կյանքում կան երազներ, որոնք ցնդվում են:Գիտե՞ս ինչից եմ ես անվերջ հոգնել ,տեսնելուց եմ հոգնել, սակայն չեմ ուզում ես կույր լինել ,ուզում եմ ես անվերջ տեսնել, սակայն ոչ հոգիս, սակայն ոչ ցնդված երազներս ...ի˜նչ գեղեցիկ ես դու` մայրամուտ, կուզեմ այս պահին քեզ մի հարց տալ. ին՞չ ես կարծում,  աշխարհը ինչո՞ւ է կեղտոտ, ինչո՞ւ ես սիրել չեմ կարող ...սակայն լռում ես… ¸ու գիտես` անվերջ լաց եմ լինում այս ուժեղությունից, հոգնել եմ անվերջ հոգիս խփելով այս ու այն պատին, իբր թե կոփվի: Սիրում եմ քո չքացող հայացքի տակ միտքս պարցնել.. Ախ մայրամուտ, ինչո՞ւ ,ինչո՞ւ դու հավերժ չես ...Հոգնել եմ միայն անվերջ ինձ փնտրելուց, հոգնել եմ անվերջ ինձ կորցնելուց, .և այո, ինչու չասեմ, որ հոգնելուց բացի ոչ մի զգացում չի պատել հոգիս…ինչու չասեմ, որ պետք է բախտը գցել ոտքի տակ ու տրորել, անվերջ թափել կուտակված զայրույթը ու միայն վերջում ասել` ներիր ինձ բախտ, որ քեզ շատ եմ ատել:
Վերջ, հոգիս, ուզում եմ լռել, կարծում եմ, քեզ ասելու ոչինչ չկա… ինքդ էլ գիտես, թե ինչ եմ զգում ........-ամեն ինչ լավ է լինելու, ինքդ ասացիր, Վան:  -գիտեմ, Հոգիս: .........Սփոփանք եմ ուզում , շատ բան չէ: .դժվար է լինել մենակ, հոգիս: -գիտեմ, ես քեզ հետ եմ .........Անանուն ,հիշեիր որ այս կյանքում կգտնվեն մարդիկ ովքեր քեզ նորից ու նավերջ կհալածեն ,պարզապես ապրիր ,իսկ մեր զրույցը թող մնա հենց այնպես ,դիմակներդ գցիր մի կողմ ,քո երեսը ավելի գեղեցիկ է .........
Ասաց նա ,ու քայելրը անհետացան նրա ,տարօրինակ մի զրույց ,տեսնես ով կհասկանա ինձ ու քեզ իմ հոգի,երևի ոչ մեկ .....այս կյանքում միայն դու մնացիր ինձ հետ ,գուց է քեզանից այն կողմ էլ աշխարհ չկա ....խենթս քեզ միշտ կկարոտեմ ..........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել