Միամիտ ժողվուրդ ենք էլի, շա՜տ միամիտ, էշության աստիճանի հասնող միամիտ: Ո՞նց կարելի ա ամեն անգամ նույն կուտն ուտել, հետո հասկանալ, որ կուտ ես կերել ու էդ կուտը էլի ես կերել և, մեկ ա, մյուս անգամ կրկին անել նույնը:

Նայեք, անցած ամառ արդեն պարզ էր, որ թանկացվելու է գազի ու հոսանքի գինը: Մինչ դա կյանքի կկոչեին, թանկացրեցին տրանսպորտը՝ մի շաբաթ շուխուռ, ղալմաղալ, ակցիաներ ու չեղարկեցին թանկացումը: Ժողովուրդը իրանից դավոլնի վերադարձավ փողոցներից Ֆեյսբուք, ասեց՝ ինչ ուժեղ ա ինքը, իսկ հետո, երբ գազն ու հոսանքը թանկացրին, էլ փողոց դուրս չեկավ, որովհետև դեռ տրանսպորտի գնի թանկացման դեմ տարած պյուրոսյան հաղթանակի ազդեցության տակ էր:

Հիմա բռնեցին ու նորից թանկացրեցին հոսանքը, հենց պետք ա սկսեր հարայ-հուրույների լուրջ ալիքը, հայտարարեցին, որ հեսա ջուրն էլ են թանկացնում, ու հենց պետք ա պայթյունը լիներ, մեծահոգաբար հայտարարեցին, որ վսյո ժե չեն թանկացնելու: Ժողովուրդն էլ հիմա էլի իրանից դավոլնի մնա Ֆեյսբուքում ու կգրի. «Բա տեսա՜ք, ոնց են մեզանից սառում, չթողեցինք ջուրը թանկացնեն»: Ու ջհանդամ, թե հոսանքը պապուս գնի չի դառել, կարևորը, որ ջուրը չթանկացավ, թեև էն գլխից էլ պարզ չէր, թե հանուն ինչի՞ պետք է ջուրը թանկանա, եթե դեռ ամիսներ առաջ մի բան էլ դրա գինը իջեցրել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել