Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ մինչ այսօր շճային մենինգիտով հոսպիտալացվել է 92 հիվանդ:

Պաշտոնյան նշեց, որ դեպքերը հիմնականում գրանցվում են հատկապես 5-8 տարեկան երեխաների մոտ, և թեև հիվանդությունը որևէ տարիքային առանձնահատկություն չունի, սակայն երեխաների մոտ ավելի ծանր է անցնում: ԱՆ աշխատակիցը հավաստիացրեց, որ հիվանդության պիկն արդեն անցել է, չնայած նախորդ տարվա համեմատ հիվանդության դեպքերն աճել են։ Նա կոչ արեց խուճապի չմատնվել: «Այսօրվա դրությամբ մենք չունենք բարդացված դեպքեր և իրավիճակը կայունանում է»,-ասաց նա:

Այսպիսով, հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, անտանելի գլխացավ և անզուսպ փսխումներ, ինչի հետևանքով երեխան ջրազրկվում է: Գայանե Սահակյանը նշեց, որ այդ դեպքում պետք չէ հիվանդին պահել տանը և զբաղվել ինքնաբուժությամբ: Նա շատ կարևոր համարեց ձեռքերի հիգիենան և կոչ արեց հաճախ լվանալ դրանք, ինչպես նաև երեխաներին թույլ չտալ բաց ջրամբարների ջրում լողալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել