Tert.am-ը գրում է.

Ինստիգեյթ Ռոբոտիկս ընկերության աշխատակիցները մշակել են անօդաչու թռչող սարքերի սեփական ծրագրային ապահովման հիմքը և այժմ աշխատում են սարքերի կայունության կատարելագործման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է «Ինստիգեյթ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Վահագն Պողոս յանը՝ ավելացնելով, որ իրենք աշխատում են պիցցայի առաջքան համար պիտանի ու անվտանգ թռչող սարքեր ստեղծելու ուղղությամբ:

««Ինստիգեյթ Ռոբոտիկս»-ի մասնագետները հիմա արդեն ստուգում են անօդաչու թռչող սարքերը եզրային պայմաններում` հատկապես ուժեղ քամու ժամանակ, թե դրանք ինչպես են իրենց պահում: Այդ ուղղաթիռները շատ զգայուն են քամու նկատմամբ, չեն հասցնում իրենց դիրքը պահել: Այսօր դա ամենամեծ խնդիրներից է, մոտավորապես, 20 կմ/ժ քամու տակ կոպտերները ջարդվում են և ամենամեծ պատճառներից է, որ կիրառության մեջ չեն մտնում»,– ասել նա:

«Հիմա մենք այդ եզրային դեպքերն ենք կարգաբերում, որ նման վիճակներում էլ նորմալ աշխատեն ու մրցակցեն աշխարհի այլ առաջատար ընկերությունների ստեղծած ղեկասարքերի հետ»,-նշել է Վահագն Պողոսյանը` հավելելով, որ աշխարհում վաճառվող բոլոր սարքերն էլ քամու պայմաններում ունեն նման խնդիր:

Անօդաչու թռչող սարքերի կատարելագործման մյուս ուղղությունը, որի վրա աշխատում են «Ինստիգեյթի» մասնագետները ուղղաթիռի ավելի անվտանգ ու պաշտպանված մարմնի ստեղծումն է:

«Մոտ մեկ ամիս է` աշխատում ենք ուղղաթիռի ապարատի վրա: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք աշխարհում, սարսափելի վտանգավոր է: Ուղղաթիռի պտուտակները պտտվում են 3000 պտույտ/րոպե արագությամբ, որի տակ բարակ պտուտակն ինչին դիպչի, կկոտրի. մատը, ձեռքը, գլուխը: Հետևաբար, անհնար է դա օգտագործել, եթե պաշտպանված չլինի»,-նշել է գլխավոր ինժեները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել