Ալկատրասն անկասկած Ամերիկայի ամենահայտնի կղզիներից մեկն է: Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի կենտրոնում տեղակայված այս փոքր ժայռեղեն կղզին շահագործվել է իբրև ռազմական պահակակետ, ինչպես նաև իբրև բանտ: Լեյտենանտ Խուան Մանուել դե Այալան առաջինն էր, ով դեռևս 1775 թ.-ին հասավ այն բանին, որ կղզու անունը հայտնվի քարտեզի վրա: Նա կղզին անվանեց «Իսլա դե լոս Ալկատրասես», որը թարգմանաբար նշանակում է հավալուսնիկների (թռչնի տեսակ) կղզի: Այս անունն ընտրվել էր այն պատճառով, որ կղզում բնակվում էին ծովային թռչուններ: ԱՄՆ բանակն այնտեղ 1853 թ.-ին պաշտպանական նկատառումներից ելնելով զորակայան կառուցեց: Հետագայում զորակայանը հանձնվեց Բանտերի դաշնային բյուրոյի ենթակայությանը, որն այս ամրոցը դարձրեց ամենահայտնի բանտերից մեկը: Ալ Կապոնեն, Էլվին Կարպիսը, Միքի Քոհենը և այլք իրենց ազատազրկումը կրել են այս բանտում: Բանտը փակվեց 1963 թ.-ին: Ամրոցը հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ամերիկայի հնդիկները պաշարեցին այն 1969-1971 թթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել