Պատերազմի դաշտ դարձած երկրների երախտապարտ ժողովուրդներն իրենց ազատարարներին եւ տվյալ վայրում նրանց տված զոհերին մշտապես պատվում են հուշակոթողներով: Այս առումով խնդիրներ են ծագում... միմիայն ռուսական եւ խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանների առնչությամբ: Սա պատահական երեւույթ չէ, այլ ունի իր պարզ բացատրությունը՝ եթե դու եկել ես որպես բարեկամ ինձ ազատելու օտար բռնակալությունից եւ հեռանալու, ապա ես իմ երախտապարտությունն արտահայտում եմ քո հանդեպ հուշարձաններ կառուցելով քո զինվորների պատվին, իսկ եթե եկել ես այդ բռնակալին փոխարինելու նպատակով, եկել ու մնում ես քո զորքով եւ քո կամքն ես ինձ թելադրում ինձ, ապա ես տարբերություն չեմ տեսնում քո եւ նախկին բռնակալի միջեւ: Եւ իսկապես, եթե խոսքը վերաբերվում է 2-րդ աշխարհամարտի սովետական եւ գերմանական բանակների տեղական ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը, ապա դա միայն անվանման մեջ է իսկ գործնականում գերմանացի Ֆաշիստներն ու ռուսական կոմունիստները, ըստ էության, նույն կտավն էին՝ գործած դարչնագույն եւ կարմիր թելերով: Ռուսներն այսօր մղկտում են թե մենակ են մնացել աշխարհում եւ իրենց բոլոր հարեւաններն ատում են իրենց: Բա ինչ էիք ուզում այ խարդախ ու դավադիր <ազատարարներ>, այդ օրը մի օր գալու էր եւ ահա, փառք Աստծո, հասել է այդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել