Tert.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը կազմ կվերադառնան համապատասխանաբար 2 և 8-9 ամիսների ընթացքում: «Sport-express»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Սպարտակ»-ի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

«Յուրա Մովսիսյանը վերականգնողական շրջանն անցնում է Տարասովկայի բազայում: Հուսով եմ, որ ամեն ինչ կարգին կլինի: Վիրահատությունն անցկացրած վիրաբույժը փաստեց, որ իրավիճակը շատ բարդ չէ, որքան կարող էր լինել: Նա մարզավիճակ պետք է ձեռք բերի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ամեն բան կախված է Մովսիսյանի ձգտումից եւ եռանդից, իսկ մենք կստեղծենք պայմանները»,-ասել է Ասխաբաձեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել