Հայրենի կառավարությունը յուրաքանչյուր թանկացումից հետո փորձում է թիրախավորել սոցիալապես անապահով խմբերին և իբր նրանց վրա թանկացման սոցիալական ազդեցությունը մեղմելու համար որոշակիորեն բարձրացնում է անապահովության նպաստի չափը: Նման իրավիճակի հանդիպեցինք, երբ պարզ դարձավ, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Կառավարությունը որոշեց «փարոս» համակարգում ընդգրկվածների նպաստի չափը բարձրացնել 1000 դրամով: Ըստ կառավարության հաշվարկների՝ սա այն լրացուցիչ ֆինանսական բեռն է, որը էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո կունենան սոցիալապես անապահովները: Այս հարցում էլ հարազատ կառավարությունն անկեղծ չէ սեփական քաղաքացիների հետ, քանզի էլեկտրաէներգիայի թանկացումով շղթայական ռեակցիայի էֆեկտով թանկանալու է նաև առաջին սպառման այլ ապրանքների գները, որոնց ֆինանսական լրացուցիչ բեռը մեր քաղաքացիների վրա շատ ավելին է, քան 1000 դրամը, իսկ 1000 դրամը իրականում աչք փակելու պարզունակ «տրյուկ է»:
Հ.Գ. Հարգելի´ կառավարություն, եթե դուք մտածում եք, թե Հայաստանում սոցիալապես անապահովների քանակը սահմանափակվում է «փարոսում» ընդգրկված 100 հազար շահառուներով, չարաչար խիստ սխալվում եք: Հայաստանում սոցիալապես անապահով են ազգաբնակչության 90 տոկոսը, իսկ այդ ֆոնին 1000-դրամանոց «շոու»-ները պարզապես ծիծաղելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել