«Tao of Badass» գիրքը կանանց գայթակղելու մասին ամենալավ վաճառվող ուղեցույցն է շուկայում: Այն ամենաքննարկված, ամենաշատ օգտագործվող և, անկասկած, ամենաարդյունավետ ուղեցույցն է, թե ինչպես կանանց վրա անմոռանալի տպավորություն թողնել: «Tao of Badass»-ը ամեն ինչ է, բացի փիքափի ստանդարտ ուղեցույց լինելուց: Այն պարզ ու համարձակ խորհուրդների ցանկ է, որն օգնում է տղամարդկանց գրեթե ակնթարթորեն գայթակղել կանանց, ինչպես նաև բարձրացնում է նրանց ինքնագնահատականը: Ուղեցույցը կազմվել է հենց նրա համար, որ կանանց դուրս բերի իրենց պաշտպանող պատյաններից և օգնի տղամարդկանց հաղթահարել վախը կանանց և մերժվելու հանդեպ:

Ջոշ Պելլիցերը այս ծրագրի հեղինակն է: Նա փիքափի հարցում հայտնի մասնագետ է, ով գիտի, որ իր ծրագիրն աշխատունակ է, որովհետև նա անձամբ է այն փորձարկել: Ինչպես այն տղամարդիկ, ում նա փորձում է օգնել իր գրքով, Ջոշն ինքը ժամանակին տառապել է անվստահության պատճառով: Ամիսներ շարունակ ուսումնասիրելով հոգեբանությունը, կանանց և անցկացնելով բազմաթիվ փորձարկումներ՝ նա գրել է իր գիրքը:

Ինչպե՞ս է աշխատում այս ուղեցույցը

Ուղեցույցի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը այն գործիքների բազմազանությունն է, որով հեղինակն ապահովում է տղամարդկանց, և օգնում նրանց կանանց նայել այլ տեսանկյունից: Նա օգնում է կոտրել տարածված այն կարծրատիպը, որ տղամարդը պետք է լինի կամ խիստ հարուստ, կամ խիստ բարետես, որպեսզի գրավի գեղեցիկ կնոջ: Իրականում, ավելի կարևոր է, թե ինչպես են տղամարդիկ պահում իրենց կնոջ առջև և, դժբախտաբար, պարզապես կեղծավոր ինքնավստահություն բավական չէ այդ հարցը լուծելու համար: Միայն անկեղծ ինքնավստահությունն է օգտակար, իսկ այն կարելի է ձեռք բերել միայն իմաստությամբ ու հասկանալով խնդրի էությունը: Բարեբախտաբար, Պելլիցերը այս ամենը բերել է գիտական դաշտ ու մաքսիմալ պարզեցրել, և ահա նրա աշխատության հիմնական շեշտերը՝

  • Ինչպես կերտել այն վարքը, որը կօգնի քեզ լինել հաջողակ.
  • 3 ամենատարածված սխալները, որ անում են տղամարդիկ.
  • Ինչպես կնոջ հետ արագ սկսել հետաքրքիր երկխոսություն.
  • Ինչպես նշմարել ու կարդալ ոչ վերբալ ազդակները, որը կինը ենթագիտակցաբար ուղարկում է. 
  • Ինչպես օգտագործել հայացքն ու մարմնի լեզուն, որպեսզի գրավեք կնոջը:

Ջոշի մեթոդները սկզբում կարող են թերահավատությամբ ընկալվել, բայց դրանք իրականում այնքան արդյունավետ են, որ երբ դու հասնում ես ուղեցույցի վերջին, դու արդեն զգում ես քեզ ասես իրական մաչո: Ուղեցույցի մյուս առավելությունը դրա պարզունակությանը մեջ է: Այս երկու հանգամանքները նպաստում են, որ դուք ընդամենը մի երկու շաբաթում լրիվ տրանսֆորմացվեք ու շեշտակի ավելացնեք ձեր առնականությունը: Ահա թե ինչ է այն ուսուցում՝

  • Ինչպե՞ս ընդամենը մեկ քայլով դուրս գալ «ընկերության գոտուց».
  • Ի՞նչն է իրականում գրավում կանանց հարուստ տղամարդկանց մեջ, և ինչպես յուրացնել այդ որակները՝ առանց հարստանալու.
  • 10 անհավանական միջոց՝ վստահ լինելու, որ կինը տարվել է քեզնով, անկախ նրանից, թե ինչ է նա ասում.
  • Ինպե՞ս կարող է ձեր նստելու ձևը միանգամից հիասթափեցնել կնոջը.
  • Ինչպե՞ս քայլել, որպեսզի անցորդ կանայք թեքվեն ձեր հետևից.
  • 5 մտավոր թակարդներ, որոնք կստիպեն կնոջը տենչալ ձեզ.
  • Մեկ պարզ հնարք, որը կերաշխավորի, որ կինը երբեք չի դավաճանի ձեզ.
  • 10 տարածված սխալներ, որոնք անդառնալիորեն հիասթափեցնում են կանանց:

Եվ այլն…

Վերջում առաջարկում եմ ձեզ դիտել Ջոշի մեթոդները նկարագրող այս հետաքրքիր տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել