Tert.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ համագումարն է, որի ժամանակ իր բացման խոսքում միության նախագահը Գագիկ Մակարյանը անդրադարձավ միության գործունեության անցած յոթ տարիներին:

«Մենք հիմնադրվեցինք 150 անդամով , իսկ հիմա անդամների թիվը 12 850 է, քանի որ մեզ միացել են ֆերմերների, թռչաբույծների և այլ միությունների անդամներ»,- ասաց նա և հայտնեց, որ միության նախագահությունը նա ստանձնել է 2011 թվականից:

Բացման խոսքով հանդես եկավ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով կարևոր համարեց եռակողմ՝ Կառավարության՝ մասնավորաապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գործատուների միության և Արհմիությունների միջև կնքված եռակողմ համաձայնագիրը, որով հիմք դրվեց սոցիալական գործունեության արմատավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել