Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն օգտագործում է քաղաքական և տնտեսական գործոնները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ելույթ ունենալով երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է, որ իր երկիրը, մեծացնելով իր ներուժը, ընդունակ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: 
«Սակայն մենք կարծում ենք, որ բանակցությունների ներուժը դեռևս չի սպառվել: Քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշում կիրառելով` մենք կձգտենք նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մեր քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժը բավականին զորեղ է, և այդ գործոնը դրական դեր կխաղա բանակցությունների գործում», - ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող սառեցված մնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել