Tert.am-ը գրում է.

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու ևս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Նա կարևոր է համարել առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ փաստել է միջռեգիոնալ հաջող համագործակցությունը` նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի և քաղաքների հետ:

 Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից` անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն` Վալենտինա Մատվիենկոն բարձր է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունել է 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի և հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարևոր և անհրաժեշտ է համարել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել