«Морской узел 2014» ամենամյա միջազգային երգի մրցույթ - փառատոնին այս տարի  Հայաստանը ներկայացնում էր երիտասարդ երգչուհի Նարե Գրիգորյանը, ով օրեր առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն և երեկ արդեն լավ նորություն հայտնել: Երգչուհին արժանացել է «Գրան Պրի»-ին:

Մինչ մեկնելը նրանք խոստացել էին ArmՏtar.am-ին  տեղեկություն փոխանցել արդյուքների մասին և ահա երգչուհին պատմում է հաղթանակի և մրցութային օրերի մասին:

«Քանի որ «Հայաստանի ձայնը» նախագծին «Морской узел» մրցույթի կազմակերպիչներն ակտիվորեն հետևում էին և հավանել էին իմ կատարումները, առաջարկեցին, որ այս տարի Հայաստանը ներկայացնեմ ես: Ես էլ սիրով համաձայնեցի:

Տասներեք տարի շարունակ Հայաստանը այս մրցույթին ներկայանում է և  մշտապես բարձր արդյունքներով վերադառնում: Յոթ-ութ տարի առաջ Արա Մարտիոսյանը ստացավ «Գրան Պրի», անցյալ տարի՝ Անահիտ Շահբազյանը: Ի դեպ, Արմինե Գրիգորյանը, ով երկու տարի է, մեզ հետ է լինում այդ մրցույթին, Հայաստանի կողմից  կրկին ժյուրիի անդամ էր, իսկ այս տարի այդ ցանկալի մրցանակին արժանացա ես:  Ինչպես նախորդ տարի, ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ շատ հաջող է անցել: 

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել