1in.am-ը գրում է.

Դանիայի իշխանությունները խստացրել են մեքենան ոչ սթափ վիճակում վարողների նկատմամբ պատիժը։ Այսուհետ այդ երկրում հնարավոր է զրկվել մեքենայից, եթե վարորդը հարբած է նստել ղեկին։

Ինչպես նշում է Euromag-ը, Դանիայի արդարադատության նախարարությանը հղումով, այն վարորդները, որոնց արյան մեջ ալկոհոլի քանակը կգերազանցի 1/1.000-րդ մասը, ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց մեքենային։ Սակայն պետք է նշել, որ օրենքը գործում է այն կարգազանցների դեպքում, ովքեր նախորդ 3 տարվա ընթացքում տուգանվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել