Դրսերում ապրող հայերը հաճախ ասում են, որ կարոտել են իրենց հայրենիքը: Բայց մենք էլ Հայաստանում ապրելիս կարոտում ենք նույն հայրենիքը: Որովհետը հայրենիքը տարածք կամ տեղանք չէ. պատմականորեն մեր տարածքը կիսվել-կրճատվել է, բայց հայրենիքը չի կիսվում, կես-հայրենիք չի լինում: Երկրի կեսը լինում է, երկրի նույնիսկ կիսատ-պռատն է լինում, բայց հայրենիքի կեսը չի լինում: Կիսատության զգացողությունը, եթե նկատվում է, վերաբերում է ազգային ինքնությանը, ոչ թե հայրենիքին: Երբ վերականգնենք ինքնությունը, վերագտած կլինենք հայրենիքը՝ անկախ նրանից, թե որտեղ կլինենք այդ պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել