Դոնեցկից քիչ հեռու գտնվող Սլավյանսկ քաղաքն արդեն վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: 

 Ցանցկացած պատերազմում լինում են իրադարձություններ, որոնք բեկումնային են ամբողջ ընթացքի համար:

Ղարաբաղյան պատերազմում, օրինակ, Լաչինի ու Շուշվա ազատագրումը բեկեցին, արմատապես փոխեցին ռազմական գործողությունների ընթացքը, տրամաբանությունը:
Սլավյանսկը ռուսամետ գրոհայինների, կուզեք անվանեք՝ աշխարհազորայինների, կենրոնն էր՝ կազմակերպչական, գաղափարական, նույնիսկ՝ միստիկ իմաստով:
Հիմա նրանք կորցրեցին այդ քաղաքը ու նաև՝ ռազմական դիմակայությունում հաղելու մոտիվացիան:
Ռուսաստանն անտեր թողեց Սլավյանսկի ՙՙհերոսներին՚՚, որովհետև տնտեսական ճգնաժամը չոքել է կայսրության դռանը, ու հիմա ՙՙպրագմատիկ՚՚ Պուտինը ձգտում է պայմանավորվել Արևմուտքի հետ
Սլավյանսկը ու բոմժ դարձած նրա աշխարհազորը՝ այդ պայմանավորվածության առաջին ՙՙծիծեռնակներն՚՚ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել