Մեզ նոր որակի մարդիկ են պետք. Մարդիկ, ովքեր կբացառեն բոլոր տիպի անօրինական երևույթները.
Անկախացման պրոցեսի ամենասկզբում, առաջատարներն էին մտավորականության ներկայացուցիչները: Իգոր Մուրադյանի առաջնորդությամբ նրանք փորձում էին արդարության հենքի վրա, ոտքի կանգնեցնել մի ամբողջ ազգի: Հետո չգիտես, թե ինչու Մուրադյանի թիմը անհետացավ արենայից: Միգուցե անհետացավ այն պարզ պատճառով, որ չէր ցանկանում շատ անգամ ղեկավարվել որևէ արտաքին, կամ թեկուզ ներքին ուժերի կողմից: Ասպարեզ եկան մարդիկ ովքեր շատ հետաքրքիր տեսակ ունեին, այսինքն անխոսք մտավորական էին, բայց առաջնորդվում էին ավելի շատ`-« խաղի բոլոր կանոները ընդունելի են, միայն թե հաղթենք» սկզբունքով: 
Անկախության խնդիրը, այս մարդիկ կարծես թե լուծեցին, սակայն այդ անկախությունը մինչ այսօր էլ շատ սուր մարգինալացված վիճակում է գտնվում, այսինքն մի կողմից թղթի վրա անկախ ենք մյուս կողմից` իրականում անկախ չենք…: Ինչևիցէ գոնե թղթի վրայի անկախությունը ապահովելով այս մարդկանց հաջողվեց վերցնել իշխանությունը և այդ պահից սկսած սկսվեց իշխանության հետագա դեֆորմացիայի պրոցեսը: Աստիճանաբար մտավորական հասկացողությունը դուրս մղվեց…: Հիմնականում ի հայտ եկան մարդիկ ովքեր ավելի շատ, զուտ բիզնեսմենի մտածելակերպով էին շարժվում, իսկ որպես կանոն այդպիսի մարդիկ շեղվում են քաղաքական հստակ կուրսից: Նրանք սկսում են արարել « որտեղից ավելի շատ գումար դուրս կգա» սկզբունքով, մի խոսքով քաղաքականությամբ զբաղվելը նրանց համար զուտ հնարավորություն է իշխանության մեջ գտնվելու համար…: Բոլորիս քաջ հայտնի է, որ բիզնեսմենների համար անօրինական քայլերի գնալը «անցանկալի», բայց նորմալ երևույթ է համարվում, քանզի շատերը նրանցից մտածում են հետևյալ կերպ-« ամեն գնով պետք է գումար աշխատել, որպեսզի կարողանալ համ շքեղ կյանքով ապրել համ էլ գումար ունենալ, որպեսզի գնել բոլոր քաղաքական գործիչներին և նրանց օգտագործել ի շահ սեփական բիզնեսի»
Մի խոսքով եկել է մի պահ, երբ մենք արդեն մեր մաշկի վրա զգում ենք, որ զուտ բիզնեսային մտածելակերպով շարժվողները երկիրը ժողովրդական լեզվով ասած «վարի են տալիս»: Հարց է կանգնում`-Ինչ անել…
Ըստ իս, թերևս կա պատասխանի մի տարբերակ`-« վերոհիշյալ մտածելակերպով մարդիկ պետք է կամաց կամաց զիջեն իրենց տեղը, նոր որակի մարդկանց, մարդկանց որոնց համար գաղափարը կլինի առաջնային, դա իհարկե չի նշանակում, որ նրանք պետք է տնտեսությունից բան չհասկանան, չէ, որ կարելի է գտնել մարդկանց ովքեր կարողանում են « երկուսը մեկում համադրելով » սկզբունքով աշխատել և ամենակարևորը որպեսզի այդ նոր մարդիկ ի սկզբանե բացառեն անօրինական քայլերի ճանապարհով գնալը:
Հ.Գ-Հավատացեք կան այդպիսի մարդիկ, ուղղակի պետք է օգնել, որպեսզի նրանք հաղթահարեն այն մեծ խոչնդոտները, որոնք առաջանում են իրենց ճանապարհին վերոհիշյալ բիզնեսմենների թեթև ձեռքով…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել