Tert.am-ը գրում է.

Ճապոնական առեղծվածային և հետաքրքիր մշակույթի մասին կարելի է անվերջ խոսել: AdMe.ru-ն ներկայացնում է ճապոնական ասացվածքների մի շարք:

1. Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժի այդ պատճառով անհանգստանալ, իսկ եթե այն լուծում չունի, անհագստանալը, պարզապես, անիմաստ է:

2. Մտածի´ր, որոշու´մ կայացրու, իսկ վճիռն ընդունելուց հետո այլևս մի´ մտածիր:

3.  Մի´ պահիր գնացողին, մի´ վանիր եկողին:

4. Արագը դանդաղի առանց ընդմիջումների տարբերակն է:

5. Ավելի լավ է՝ լինել լավ մարդու թշնամին, քան վատ մարդու ընկերը:

6. Նա, ով ամեն գնով մտածում է բարձրանալու մասին, աստիճան է հնարում:

7. Ամուսինն ու կինը պետք է աչքերի և ձեռքերի նման լինեն՝ երբ ձեռքերն են ցավում, աչքերն են արտասվում, իսկ երբ աչքերում արցունքներ կան, ձեռքերն են սրբում:

8. Արևը չի´ ճանաչում ճշմարիտ մարդկանց, արևը չի´ ճանաչում դավաճաններին, աչևը լուսավորում է՝ առանց որևէ մեկին տաքացնելու ակնկալիքի: Ինքն իրեն գտածը նման է արևի:

9. Երկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից:

10. Ով խմում է, չգիտի գինու վնասի մասին, ով խմում է, չգիտի գինու օգտակարության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել