Ֆուտբոլային կարնավալի առաջին փուլն ինձ թված Լուկինո Վիսկոնտիի «Աստվածների տապալումը» ֆիլմին նման` այնքան շատ հեղինակավոր ու հզոր հավաքականներ կործանվեցին ու պարտվեցին հավակնոտ ու խրոխտ նորեկներին: Եզրափակիչը ես կփորձեմ կանխագուշակել, համեմատելով այն Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» կինոնկարին, որտեղ բեմադրված է ացտեկների ու մայաների մոտ տարածված մի խաղ, որը նման էր ֆուտբոլին: Միայն թե խաղում էին երբեմն թշնամու կտրած գլխով, գնդակի փոխարեն: Արգենտինայի ու Բրազիլիայի թիմերը կվերարտադրեն այդ սարսափելի տեսարանը մեկ շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել