Ղարաբաղի շուրջն ընթացող առևտուրը հետաքրքիր բնույթ է սկսում կրել: Ռուսաստանն ըստ երևույթին ադրբեջանցիներին առաջարկում է մի քանի շրջան` Ղարաբաղ զորք մտցնելու և Եվրասիական Միությանը անդամագրվելու դիմաց: Որպեսզի ադրբեջանցիները առաջարկին ավելի լուրջ մոտենան, Սերժը ռուսների հանձնարարականով Գեղամյանին ուղարկել էր Բաքու, որտեղ նա ըստ էության ասել է /ուշադիր կարդացեք տեքստը/, որ Հայաստանը կհամաձայնի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում` /ինչ-որ կարգավիճակում/, եթե Ադրբեջանը համաձայնվի Եվրասիական Միություն մտնել: 
Հետաքրքիր էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը այն մասին, որ հայերը պետք է վերադարձնեն 7 գրավված շրջանները / բացի Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքից/: 
Ի՞նչ է դա նշանակում: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության հասցեատերն Ադրբեջանն էր, այլ ոչ թե Հայաստանը և իմաստը երևի թե այն է, որ նա Ադրբեջանցիներին ասում է, որ եթե ռուսները ձեզ առաջարկում են երեք շրջան` Եվրազես մտնելու և Ղարաբաղ զորք մտցնելու դիմաց, մենք ավելի շատ բան ենք առաջարկում` ամբողջ 7 շրջան` Եվրազես չմտնելու և արդեն իրենց զորքը Ղարաբաղ մտցնելու դիմաց: 
Ակնհայտ է, որ ամերիկյան առաջարկի իմաստը ռուսական առաջարկը չեզոքացնելն է:
Ես ինքս ոչ ռուսներին եմ մեղադրում, ոչ ամերիկացիներին, նրանք շարժվում են իրենց պետական շահերով և լավ են անում: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի որոք Հայաստանն այնքան փալաս տարածքի է վերածվել, որ նույնիսկ ձևական առումով ոչ ոք Հայաստանի հետ հաշվի չի նստում և ամբողջ խաղը գնում է Ադրբեջանին ավելի լավ առաջարկ անելու շուրջ, իսկ ՍԵրժ Սարգսյանը ոչ միայն չի դիմադրում, այլ անգամ խաղում է հենց Հայաստանի շահերի դեմ` ակտիվ դերակատարություն իր վրա վերցնելով: Սա արդեն համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել