Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածն ասում է` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն է: Յուրաքանչյուր իրավական բավարար երաշխիքներ ունեցող երկրում պահպանվում է ժողովրդի` Սահմանադրությամբ ունեցած իրավունքները, սակայն մեր երկրի քաղաքացին ունի բազում խնդիրներ՝ արդարադատությունից և գործազրկությունից մինչև արտագաղթ ու աղքատություն:
Այս համատեքստում վերջին շրջանում շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը համարում եմ ժամանակավրեպ, քանզի մեր երկրի և ժողովրդի համար ներկայումս առկա են սոցիալական լուրջ դժվարություններ, իսկ արտաքին քաղաքականությունում և առհասարակ մեր տարածաշրջանում, ընթանում են մի շարջ գլոբալ քաղաքական գործընթացներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջնային նպատակն է կերտելու ժողովրդավարական պետություն, և դա այդպիսին դարձնելու համար արել և անելու է հետևողական ու հստակ քայլեր, իսկ ստեղծված դժվարությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան, որպեսզի մեր երկրի առաջխաղացման համար ժողովուրդն իր ձեռնարկած քայլերից հետ կանգնի: Իսկ քաղաքական, հասարակական գործիչներն ու յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իր նպաստն ունենա, որպեսզի յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ այս պետության լիիրավ քաղաքացի է և ունի հստակ իրավունքներ, պարտավորվածություն և ազատություն:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել