Շատերը գաղափար անգամ չունեն, թե ինչ են փնտրում աշխատատուները: Մի խաբվեք. միայն հարցազրույցին ներկայանալով ու ձեռք սեղմելով՝ աշխատանքը ձերը չի կարող դառնալ: Այսօր գործազրկության մակարդակը չափազանց բարձր է, այնպես որ, այն աշխատատեղի համար, որ դիմել ես, տասնյակ ու միգուցե հարյուրավոր այլ մարդիկ են դիմում, այնպես որ, դու պետք է յուրահատուկ լինես ու ամբոխից տարբերվես, որպեսզի կարողանաս գրավել աշխատատուի հետքրքրվածությունը:


 1  Փորձիր սիրվել 

Սիրվելն ու դուր գալն ամենակարևոր նախապայմաններն են, որոնք մեծացնում է աշխատանքը ստանալու հավանականությունը: Հատկապես ուշադրություն է դարձվում կարգապահությանը, որը կախված չէ ինչ-որ հատուկ մասնագիտական կարողությունների հետ: Աշխատատուները փնտրում են այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան աշխատել արդեն իսկ առկա աշխատանքային անձնակազմի հետ: Մինչև իրենց թիմի մեջ ներառելը՝ նրանց պետք է իմանալ, որ դու աշխատանքային խնդիրներ չես առաջացնի գործընկերների հետ շփման անկարողության կամ համաձայնության չգալու պատճառով:

Հարցազրույցի ժամանակ համբերատարությամբ լսիր, թե ինչ են ասում քեզ, քո կարծիքն արտահայտիր բարեհամբույր կերպով ու ագրեսիվ մի եղիր: Ուշադիր եղիր, որ հարցազրուցավարին  վերաբերվես որպես մարդ արարածի, և ոչ թե ինչպես քեզ համար նախապատրաստած հարցաշարով ռոբոտի: Ժպտա, երբ կժպտան, պահիր հայացքի կապը ու փորձիր ինքնաարտահայտվել այնպես, որ խոսքդ կապակցված լինի նրանց հարցերին, աշխատանքին ու ընկերությանը:

 2  Ինքդ «ներդրում» արա

Աշխատատուներին չի հետաքրքրում այնպիսի մարդկանց աշխատանքի ընդունելը, ում չի հետաքրքրում իրենց կազմակերպությունը: Տպավորություն թողնելու լավագույն ձևն ընկերության մասին քո տեղեկացվածությունը ցույց տալն է, և այն թե ինչու է այդ աշխատանքն ու ընկերությունը քեզ հետաքրքրում:

Եթե ինչ-որ բան անհասկանալի քեզ հարցազրույցի ժամանակ, խնդրիր հարցազրուցավարին պարզեցնել այն քեզ համար: Եթե դու ինչ-որ բան ես բաց թողել՝ մտածելով, որ ընթացքում ամեն ինչ կհասկանաս ու կպարզես, ապա դա վատագույն բանն է, որ կարող էիր անել:
Ամենայն հավանականությամբ, հարցազրուցավարը կհասկանա, որ դու չես հետևում նրան, ինչ ասվում է, ու դրա հետ մեկտեղ սխալ հաղոդակցությունն ու անհասկացվածությունը այնպիսի տպավորություն կթողնի, որ քեզ չի հետաքրքրում այն աշխատանքը, որի համար դիմում ես: Խնդրելով ամեն ինչ բացատրել՝ դու քո աշխատատուին ցույց կտաս, որ գիտես, թե ինչպես է պետք հաղթահարել խնդիրներն ու հաղորդակցվել, և ցույց կտաս, որ դու իսկապես հետաքրքրված ես այդ աշխատանքով: 

 3  Ճիշտ ու ինքնավստահ շփվիր

Հարցազրույցից աշխատանքը ստացած դուրս գալը իսկապես մեծապես կախված է նրանից, թե ինչպես ես կարողանում հաղորդակցվել այն մարդու հետ, ով անց է կացնում հարցազրույցը: Իրականում դու մասնակցում ես այնպիսի երկխոսության, որը ոչ միայն քեզ է վերաբերում, այլև այն վայրին, որտեղ դու պատրաստվում ես աշխատել: Որոշ ձևով քո հարցազրույցը դերասանական քասթինգի ներկայանալուն է նման, միայն թե այս դեպքում դու պետք է քո սեփական դերը խաղաս:

Նույնիսկ լավագույն դերասաններն են փորձեր անում: Կարող է փոքր-ինչ երեխայական հնչել, սակայն երբեք չի վնասի հարցազրույցի գնալուց առաջ մի քանի անգամ փորձելը: Հայելու առաջ փորձիր մի քանի տեսական հարցերի պատասխանել: Դու նույնիսկ կարող ես ձայնագրել ինքդ քեզ, որպեսզի հասկանաս, թե ինչպես է ձայնդ հնչում մյուսներին: Որոշակի փոփոխություն կամ ուղղումներ արա փորձերի ընթացքում, եթե կարծում ես՝ դրա կարիքը կա, այնպես որ, իրական հարցազրույցին ավելի լավ  կարողանաս ներկայանալ:

Եթե դեռևս փնտրտուքի մեջ ես, ստուգիր ստորև մեր կողմից առանձնացված թափուր աշխատատեղերի հրապարակման կայքերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել