Օլյա՜... էս ինչ քար լռություն ա ՕԵԿ-ի միտինգի շուրջ..
Քառյակիստների կողմից:
Այո՜, ՕԵԿ-ը վաբանկ է գնում` ընդդիմադիր մունդիրը զգենալով, ընդդիմության` մինչեւ սեպտեմբեր (թե հետո է՞լ) դատարկ մնացած սուրբ տեղը լցնելով յուրյամբ:
Դրսի-ներսի խաղացողներին նշմար տալով` իմ հետ խոսեք, ես եմ հիմա կառավարությանն «ասողը»...
Մի խոսքով, ՕԵԿ-ը դառնում է այն գայթաքարը, որի վրա, ըստ ամենայնի, «կընկնի» կառավարությունը, բայց` առաջին հերթին Քառյակը:
Քանզի-վասնզի, եթե միտինգը ստացվի ու նրան մասնակցի լիքը ժող., ժող. ջան, ուրեմն ինքնըստինքյան ՕԵԿ-ը վերցնում է այն, ինչ գցված էր այլեւս փողոցում, իսկ ավելի շուտ, այն, ինչ թողեց Րաֆֆին փողոցում՝ ընդդիմության դրոշը:
Իսկ ՕԵԿ-ը լիրբ է ու ճապուկ, հաստատ կվերցնի..
Եթե Քառյակը` մեկ-երկու-երեք-չորս, աշուն, սեպտեմբեր, ձմեռ-ամառ հավաքածու զգենա... ՕԵԿ-ը մեկ-երկու:
Հա էլի, հլը տես` ոնց ձեռնանց շախ հայտարարեց սաղին:
Լավ, ի՞նչ են ասել: Քառյակիստները մասնակցում են այդ միտինգին, ի վերջո՞:
Չէ՞, լռությա՞ն են մատնում միտինգը, որ չիմանանք մեռե՞լ են, չտխրե՞նք :ճճ
Չնայած, մեռնելուց դենը մի բան էլ են ասել, թե քաղաքում չեն լինելու, կարալ չեն մասնակցիլ... Լյուդան է ասել` ՀԱԿ-ից:
-Վաո՜ւ...
Էս ինչ, էս անգամ ԲՀԿ-ով, ՀԱԿ-ով, ՀՅԴ-ով, «Ժառանգություն»-ով, Փոստանջանյան Զառայով-բանո՞վ է: Ծառուկյան Նիկոլայիցը գնալո՞ւ է Մոնակո հանգստանալու...
-Վաո՜ւ... 
Հ.Գ. Էդ համարվելո՞ւ է արտագաղթ:
Թե՞ բարեգործություն:
Թե՞ ժող-ի ծանր վիճակն է սրտին ծանրացնել... Նիկոլայիչի: 
Թե՞ պարզապես... դիզերտիրություն է:
Վասն խնամի:
Եսի՞մ :ճճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել