Օբամայի առաջին նախընտրական կարգախոսն էր՝ «Փոփոխություն» այսինքն թե «Ես գալիս եմ, որպեսզի փոխեմ այն ամենը, ինչ ինձանից առաջ սխալ էր արվում»... Հայաստանի նախագահն իր առաջին ընտրարշավի ժամանակ ընտրեց հանրապետականների կարգախոսը՝ «Առաջ, Հայաստան», այսինքն՝ ինձանից առաջ ամեն ինչ էլ ճիշտ էր, պարզապես պետք է առաջ շարժվել նույն ճանապարհով... Այս ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման ընտրել է «Առաջ» կարգախոսը, այսինքն՝ սկսած գործս պիտի հասցնեմ մինչեւ վերջ... Իսկ Հայաստանի նախագահի երկրորդ ընտրարշավից առաջ մեր հարազատ հանրապետականները չգիտես ինչու ընդհակառակը ընտրեցին փոխելու կարգախոսը... Անհասկանալի է՝ ստացվում է վերջին 5 տարում սխալ ճանապարհով էինք ընթանում ու հիմա պիտի՞ փոխենք... Բայց ինչո՞ւ ենք մենք այսքան թարս ու անտրամաբանական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել