Tert.am-ը գրում է.

Lockheed Martin ամերիկյան ընկերության ստեղծած կործանիչները չեն կարողանա օդ բարձրանալ, քանի դեռ զինվորականները չվերջացնեն ստուգումները, որոնք սկսվել են՝ կապված այս մոդելին պատկանող ինքնաթիռներից մեկի շարժիչի բռնկման հետ:

Ինչպես գրում է Корреспондент-ը` Reuters-ին հղումով, Պենտագոնը որոշել է նման քայլի գնալ Ֆլորիդայի ավիաբազայում հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ բռնկվել էր F-35 կործանիչներից մեկը: Ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ պաշտոնյաները դեռևս չեն կարող հայտնել հրդեհի բռնկման պատճառը, որը տեղի էր ունեցել թռիչքի փորձնական դասընթացի ժամանակ:

Այս միջադեպը վերջինն է, որը ցույց է տվել Պենտագոնի ամենաթանկ նախագծերից մեկում առաջացած խնդիրները: Այն ուղղված է F-35 Joint Strike Fighter-ի սպառազինմանը և գնահատվում է մոտ 400 մլրդ դոլար: Մինչ այդ միջադեպը F-35 կործանիչներից մեկից թռիչքի ժամանակ վառելիքի արտահոսք էր եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել