Tert.am-ը գրում է.

Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների վեցերորդ փուլի շրջանակում տեղի ունեցած մի շարք երկկողմ հանդիպումներից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին օրվա երկրորդ կեսին վերադարձել են վերջնական փաստաթղթի տեքստի շուրջ աշխատանքներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:

Վիեննայում հուլիսի 2-ին սկսվել է բանակցությունների վեջնական փուլը, որը պետք է ավարտվի հուլիսի 20-ին, երբ կողմերը հույս ունեն համաձայնագիր մշակել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքների ապահովման շուրջ` Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների ամբողջական և մշտական հանման դիմաց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել