Tert.am-ը գրում է.

Լիտվայի քաղաքական խորհուրդը, որում ներկայացված են իշխող մեծամասնության կոալիցիայի կուսակցությունները, որոշում է կայացրել ազատել բոլոր նախարարների բոլոր տեղակալներին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի ղեկավար Ալգիրդաս Բուտկեվիսիուսը:

«Երբ կառավարությունը վերադարձնի իր լիազորությունները նախագահին, և հաստատվի կառավարության նոր կազմը, բոլոր փոխնախարարները կազատվեն աշխատանքից», - մեկնաբանել է վերջինս: Ինչպես նշել է Բուտկեվիսիուսը` այդ որոշման իրագործումից հետո նախարարները կրկին կկարողանան կազմավորել իրենց թիմերը, որոնցում կկարողանան տեղ գտնել նրանց նախկին տեղակալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել