Tert.am-ը գրում է.

Ըստ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի՝ ոչ ինքը, ոչ էլ իր ընկերները դատարանում արդարանալու կարիք չունեն։ Ավելին՝ ինքը դատարանում հանդես է գալու որպես իշխանություններին մեղադրող: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին նոյեմբերի 5-ի իրադարձությունների տեսանյութերը հետազոտելուց հետո շուրջ 30 րոպե ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը: Նա մասնավորապես բացատրեց, որ ինքը չի հայհոյել, այն ինչ ասել է ինքը, հայհոյանք չէ, հետո էլ ավելացրեց, թե չկա մի մարդ, որ կռվի ժամանակ չհայհոյի՝ «ուզում ա Պուտինը լինի, ուզում ա՝ Մակեդոնացին կամ Ստալինը»:

«Մի բառ կա, որ ես օգտագործել եմ, բայց դա հայհոյանք չի, ես ասել եմ «սուկա», դա նշանակում ա շան քած, իսկ այդպես ռուսները ասում են պատվեր կատարողին։ Այսինքն՝ ես համարում եմ ոստիկաններին ու պրովոկատորներին պատվեր կատարող ու դրա բնութագիրն եմ տվել էդ պահին: Ես ծանր հոգեվիճակում էի, որովհետև գալիս՝ ասում էին սնայպերով են խփելու, ու էդքանով հանդերձ ես բոլորին տանում էի իմ հետևից: Իսկ տղերքը մեղավոր չեն, եթե իրանք չանեինք նենց, ոնց որ արեցին, ես կթքեի իրանց էրեսին: Մենք Արցախյան շարժման ժամանակից պայքարել ենք, մինչև հիմա էլ պայքարում ենք մեր հայրենիքի համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել