Մինչդեռ ՀՀ «ստրկիշխանությունը» զբաղված է մեր պետականության ու անկախության վաճառքով, Իրաքի քրդերի առաջնորդ Բարզանին հայտարարեց այսօր Քրդական անկախ պետության ստեղծման նպատակով հանրաքվե անցկացնելու մասին: Սա մեծ Քրդստանի ստեղծման ճանապարհին առաջին քայլն է: Իրաքյան հյուսիսից հետո գալու է հյուսիսային Սիրիայի տարածքների հերթը, ապա եւ Թուրքիայի արեւելքի, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի... Նկատի առնելով քրդախոս ու «ծպտյալ» հայերի բազմությունը համշենցիների, զազաների ու ալավիտների շրջանում` Կարսից մինչեւ Սեւ ծով, ինչպես նաեւ նրանց բազմամյա մասնակցությունը քրդերի զինյալ պայքարին, մենք վաղուց արդեն բանակցություններ ու քննարկումներ պետք է վարած լինեինք ոչ թե խորտակվող Թուրքիայի, այլ բարձրացող Քրդստանի հետ: Սակայն, ինչպես ասել էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քաղաքականությունով զբաղվելու համար մեծ խելք պետք չէ, այլ բիզնեսն ուրիշ բան...» Այդպես էլ զբաղվում են, իրենց խելքի չափով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել