Պարտադիր չի ինչ-որ բանից հիասթափված մարդը արտագաղթի։ Պարտադիր չի արտագաղթող մարդը հայրենիքից հիասթափվի։ Պարտադիր չի հիասթափությունը հանրայնացնել ու շղթայական ռեակցիայով քարոզել, որ եթե օրինակ տրանսպորտում մեկը Ձեր ոտքին ա կանգնում ու ներողություն չի խնդրում, ուրեմն պետք ա արտագաղթել։
Ի վերջո պարտադիր չի ամեն մանրուք ու միջադեպ կապել հայրենիքի հետ, որովհետև հայրենիքն ու պետությունը, իշխանությունը, կառավարությունը, նախարարի քարտուղարուհին, պետավտոտեսուչը (...) տարբեր բաներ են։ 
Եթե հայրենիք եք ուզում տեսնեք, մի ալարեք, մի օր գնացեք հասեք Տավուշի սահմանամերձ գյուղեր, գոնե մի կես ժամ նստեք էդ կրակոցների տակ, մի քիչ շփվեք էդ պայմաններում ապրողների հետ ու կհասկանաք, որ դուք հիասթափվելու ու ընդհանրապես դրա մասին արտահայտվելու իրավունք չունեք, որովհետև էն մարդիկ մեղմ ասած հիասթափվելու էնքան պատճառ ունեն, որ եթե ձեր նման մտածեին, հիմա գյուղերը հանձնել էին Ադրբեջանին։ Ու խնդիրը այն չի, որ իրենք ինտերնետից ու ֆեյսբուքից չեն օգտվում, ուղղակի մտածելակերպերի ու մարդկային տեսակների տարբերություն կա՝ իրանք հայրենիք ունեն ու հասկանում են, որ հայրրենիքը մեղավոր չի իշխանությունների լավը կամ վատը լինելու հարցում։ Ու ցավը նրանում ա, որ ամեն մի հիասթափվող ավելի մեծ ուշադրության ա արժանանում, քան սահմանին կիսասոված ու աշխարհից կտրված հայրենասերը։
Հ.Գ. Սահմանամերձ գյուղերում էլի էի եղել, բայց Մովսեսում առաջին անգամ էի ու մինչև հիմա ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց են մարդիկ էդ պայմաններում տարիներով ապրում, իսկ քաղաքում ճոխ ապրողները ամեն 5 րոպեն մեկ մի բանից բողոքում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել