Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՀՀ-ն ԵՏՄ-ին կանդամակցի հուլիսի 3-ին, բայց նշեց, որ համոզված է՝ խնդիրը մինչև տարվա վերջ լուծում կստանա։
«Պայմանավորվածություն եղել է, որ նախագահները հանդիպեն հունիսի երեքին, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ խնդիրը լուծում կստանա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե Ղազախստանի Նախագահը հայտարարել էր, որ ՀՀ-ն հնարավոր է՝ ԵՏՄ-ին միանա հոկտեմբերին:

Հարցին՝ ինչն է ձգձգման պատճատը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե չգիտի. «Դեռ հայտնի չէ, բայց որևէ խնդիր չունենք, տեխնիկական խնդիրներ են»,-ասաց նա։ 
Դիտարկմանը թե մամուլի հրապարակումների համաձայն՝ ո´չ միայն տեխնիկական, այլ նաև՝ քաղաքական պատճառներ կան, վարչապետը նշեց, որ որևէ քաղաքական խնդիր չի տեսնում։
«Մենք հանդիպելու ենք ՌԴ վարչապետի հետ հուլիսի 11-ին, որը լինելու է աշխատանքային հանդիպում, քննարկվելու է նաև այդ հարցը։ Երբ վերադառնամ, մենք արդեն պատասխան կունենանք: Ես նաև տեղյակ եմ, որ ապագայում հանդիպելու են նաև երկու երկրի ` ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահները: Ամեն դեպքում՝ որևէ քաղաքական խնդիր չկա»,-ասաց նա և հավելեց, թե պետք է մի փոքր սպասել:
«Որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա մեջ, ես դրանում ուղղակի համոզված եմ»,- ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել