Ամառվա հանգստի սիրահար շատ երիտասարդներ Կազանտիպին սպասում են ողջ տարին: Մի քանի շաբաթ տևող այս տոնն ամեն տարի դեպի իրեն է գրավում մոտ 100,000 երիտասարդների, աշխրահռչակ լավագույն DJ-ներին, խմիջքներ, պարեր ու այն ամենը ինչ պետք է կյանքից կտրվելու համար: 1992-ից սկիզբ առած այս միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում էր Ղրիմում դարձել է ակտիվ հանգստի ու որակյալ երաժշտության սիրահարների ամենասիրելի տեղը:

»Կազանտիպը պարզապես միջոցառում չէ, այն պետություն է, որում ապրում են խենթերը»,- այսպես են միջոցառման կազմակերպիչները խոսում կազանտիպի մասին:

Այս տարի կապված Ուկրաինական ճգնաժամի հետ կային խոսակցություններ, որ միջոցառումը չի կայանա: Միջոցառման հեղինակը՝ Նիկիտա Մարշունոկը, ով իրեն Կազանտիպ պետության նախագահ է անվանում հայտարարել էր, որ իհարկե կարող էր պայմանավորվել ռուսների հետ միջոցառումը կրկին Ղրիմում անցկացնելու մասով, բայց թքած ունի Ղրիմի նոր իշխանությունների և ուժայինների վրա, որոնք իրեն հոգնեցրել են:

Մարշունոկն ասում է, որ ընդունել է Վրաստանի իշխանությունների շատ գայթակղիչ առաջարկը միջոցառումն անցկացնել Վրաստանում ու այս տարվա կազանտիպը, որն այսօր աշխարհի ամենահայտնի ամառային միջոցառումների հնգյակում է, կանցկացվի Անակիա ափում այս տարվա օգոստոսի 20-ից 30-ը:

Իհարկե փառք ու պատիվ Վրաստանի իշխանություններին, որոնք ի տարբերությւոն իրենց հայաստանյան կոլեգաների անում են առավելագույնը տուրիզմը զարգացնելու համար: Սա շատ լուրջ թռիչք է վրացական զբոսաշրջության ոլորտում:

Նշեմ, որ Կազանտիպի ամեն մասնակից տարածք մուտք գործելու համար վճարում է մոտ 250 դոլար, ինչից էլ կազմվում է միջոցառման հիմնական բյուջեն:

Արդեն մի քանի ամիս է Անակիայում իրականացվում են մասշտաբային շինարարություններ և հաշված շաբաթներից տարածքը պատրաստ կլինի աննախադեպ զվարճանքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել