Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքի վարչական տարածքում բուհի և ՕԵԿ-ի միջև ունեցած տարածքային վեճի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով անդրադարձել է նաև բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի ներկայացրած փաստարկներին:

Նա պարզաբանեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ դա համայնքապատկան հող է և պատկանում է Երևանի քաղաքապետարանին, վերջինս էլ 2008 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացրել այդ տարածքը հատկացնել ՕԵԿ-ին:


Հովհաննես Մարգարյանի համար անհասկանալի է, թե ինչպես 2012 թվականին Գյուղինստիտուտը վերանվանվելով Ագրարային համալսարանի ներկայացրել է տարածքի վերաբերյալ փաստաթղթերը, բացի այն փաստաթղթից, ըստ որի՝ այդ տարածքը ՕԵԿ-ի սեփականությունն է:

«Մենք դիմել ենք դատախազություն, որը հետևողական է լինելու, որպեսզի բացահայտի ամեն ինչ և արդյունքում այն պաշտոնյաները, ովքեր օրենք են խախտել, անպայման պատասխանատվություն կրեն»,- ասաց նա:

Նշենք, որ նախկին Գյուղինստիտուտի անասնաբուծական, անասնաբուժական ֆակուլտետների միավորման հենքի վրա ստեղծված բուհը 1994 թվականի վերանվանելով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ժառանգել է գյուղինստիտուտի ողջ գույքը և երբ 2012-ին դարձել է ՊՈԱԿ, Կառավարության 471 որոշմամբ՝ ամբողջ շենք–շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվել են բուհին, որով էլ այդ ամենը ստացել է պետական գրանցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել