Այսօր ՕԵԿ-ի առաջիկա հանրահավաքի հետ կապված քլնգոցիների շարք եմ տեսնում, որոնց, ըստ էության, համաձայն եմ. մարդիկ դժգոհում են, որ հանրահավաք է հրավիրում և հակաիշխանական դաշտ է մտել մի ուժ, ով Մարտի 1-ի հրահրողներից, պատասխանատուներից, չգիտեմ՝ ինչերից է, և այդ ժամանակահատվածի բոլոր ձախողումների կրողը: 
Լիովին կիսում եմ, բայց... կա մի բայց...
Այս դժգոհողներից շատերը սերտորեն համագործակցում են քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց վարքագծով ոչնչով ավելին չեն եղել ՕԵԿ-ից, ավելին, իրենց զորեղությամբ ավելի մեծ դերակատարություն են ունեցել, քան նույն ՕԵԿ-ը...
Այսօր, չգիտես՝ ինչու, այդ մասին ոչ ոք չի հիշում, ավելին, քուրիկ-ախպերիկ հարաբերություններ են, իսկ Մարտի 1-ը պոպուլիզմի շուկայում որպես մանրադրամ են օգտագործում: Եթե ազնիվ եք՝ շեշտեք բոլորի մասնակցությունը այդ դրամատիկ ժամանակաշրջանում, հակառակ պարագայում ստացվում է, որ պատասխանատուներից ոմանք այսօր սուրբ են և պայքարի առաջամարտիկ, և անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել 2008-ին: Խզեք ձեր կապերը այն քաղաքական ուժերի հետ, որոնց վարքագիծը այդ օրերին և հետագա տարիներին, մինչև կոալիցիայի փլուզումը, ոչնչով չի տարբերվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի գործելաոճից...
Ի դեպ, այդ ուժերից երկուսը այսօր Քառյակի կարկառուն անդամներ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել