Tert.am-ը գրում է.

Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտներն այսօր իրենց դիպլոմները ստացան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախագահին շնորհեց Խաչատուր Աբովյանի անվան մեդալ և ընդգծեց, որ այն ամենահին գերատեսչական մեդալն է՝ 70 տարվա պատմություն ունեցող:

ՀՀ նախագահը շնորհավորեց երիտասարդներին բուհն ավարտելու կապակցությամբ և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու համար:

«Դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանը արժանանում են կամ վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով՝ ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ: Դուք ընդամենը այսօր իրավունք եք ստացել դպրոց ու դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին պետք է շատ ջանք ներդնեք»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ վաղը, երբ շրջանավարտները մտնեն դասարան և հանդիպեն տասնյակ զույգ աչքերի, որոնք հետաքրքրասիրությամբ են լցված, միշտ հիշեն, որ «այդ երեխաները իրենց ծնողների ու Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են ու հիշե՛ք, որ ձեզ է նայելու այդ աչքերով վաղվա Հայաստանը»։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև մանկավարժի աշխատավարձը ամենաբարձր վարձատրվողը չէ, բայց նրա դերը պատմական է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել