Ինչպիսի՞ տեսք ունի սովորական ֆրանսիացի կինը: Այս հարցի պատասխանը և նույնիսկ ավելին կարելի է գտնել համակարգչային նոր ծրագրի միջոցով, որը հազարավոր դեմքերի հաշվարկման արդյունքում կարողանում է ցույց տալ, թե ինչպիսին են սովորական կանայք, կամ ինչպիսին է կանանց արտաքին տեսքը 41 տարբեր երկրներում:

Համակարգչային այս ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատիրոջը երկուսից մինչև 1000 լուսանկարների համապատասխանեցման միջոցով որոշել, թե ինչպիսինն է տվյալ երկրի կամ ազգության կնոջ «միջին» արտաքին տեսքը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս փորձարկում անցկացնել ինչպես արդեն իսկ առկա նկարների միջոցով, այնպես էլ հնարավորություն է տալիս նոր լուսանկարներ ներբեռնել:

Հայտնի չէ, թե ստորև ներկայացվող` ստացված լուսանկարների համար քանի լուսանկարներ են օգտագործվել, այնուամենայնիվ, արդյունքն իսկապես որ ապշեցուցիչ է: 

Face-research1Face-research2Face-research3879bfba0

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել