Tert.am-ը գրում է.

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում ավելացել են այն մտավորականները, ովքեր, աչքի տակ ունենալով հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու հավանականությունն ու իրենց գործընկերների դաժան փորձառությունը, այդուհանդերձ ճշմարտությունն ասելը վեր են դասում ամեն տեսակ կաղապարներից: Նման մտավորականների թվին է դասվում Թուրքիայում բնակվող լազ գրող-բանաստեղծ Սերք ան Էնգինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին` ճշմարտությունը վեր դասելով անգամ սեփական կյանքից:

-Ապրելով Թուրքիայում` Դուք ազատորեն խոսում եք Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ Թուրքիայում հայկական հարցի մասին թուրքական պետական դիրքորոշումը չարտահայտող անձինք մշտապես ենթարկվում են սպառնալիքների: Չեք վախենո՞ւմ, որ Ձեզ էլ կհալածեն կամ հետապնդումների կենթարկեն:

-Ես չեմ վախենում մահանալուց: Ի սկզբանե նկատի ունեցել եմ այդ ռիսկը: Ես պատրաստ եմ մահվան: Ես մեկն եմ, ով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր ճշմարտությունը: Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գրվածքների պատճառով կարող եմ Հրանտ Դինքի նման փողոցի մեջտեղում սպանվել կամ բանտ նետվել: Գրում եմ այս սպառնալիքներն աչքի տակ ունենալով: Բացի այդ, ստեղծագործություններումս խոսում եմ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ասորիների, քելդանիների, նեստորականների, պոնտոսյան հույների ցեղասպանությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել