Tert.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վաճառվող պաղպաղակների որակին և անվտանգությանը, ասաց, որ ՍԱՊԾ-ն պարբերաբար անցկացնում է ստուգումներ: «Այս պահին էլ կան պաղպաղակ արտադրող ընկերություններ, որոնց մոտ ստուգումներ են անցկացվում»,-ասաց Դավիթ Ղուլյանը՝ տեղեկացնելով, որ եթե ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերում են, կասեցնում են ապրանքի վաճառքը։

Փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակների մասին էլ Դավիթ Ղուլյանն ասաց, որ դա փողոցային առևտուր է, որն իրենց վերահսկողության տակ չէ, այլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների։

«Իսկ այն խնդիրները, որոնք բարձրացվում են հասարակական կազմակերպությունների կողմից, դրանց մասին ՍԱՊԾ-ն տեղյակ լինելով՝ անմիջապես արձագանքում և ընթացք է տալիս»,-ասաց ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը:

Դիտարկմանը, թե ՀԿ-ները պարբերաբար են բարձրաձայնում խախտումների մասին, Դավիթ Ղուլյանն ասաց. «Չգիտեմ, թե ՀԿ-ները ինչի մասին են խոսում, բայց պետք է ասեմ, որ այդ ամենը մեր վերահսկողության կենտրոնում է: ՀԿ-ների գործը միայն խոսելն է: Բազմիցս լինում են դեպքեր, երբ իրենք խոսում են, բայց իրականում այդպես չէ: Երբ իրենք նմուշների փորձաքննություն են իրականացրել, այնտեղ անվտանգության ցուցանիշներով ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»:

Պաղպաղակի արտադրության մեջ խնդիր հայտնաբերելու դեպքում, ըստ Դավիթ Ղուլյանի, ՍԱՊԾ-ն կասեցնում է վաճառքը և տնտեսավորին տալիս հանձնարարական, որ վերացնի առկա խնդիրները:

«Համաձայնության ենք գալիս սպառողի հետ, և օրենքով նշված կոնկրետ ժամկետում ինքը պարտավորվում է վերացնել առկա խնդիրները: Եթե ՍԱՊԾ-ն հայտնաբերում է խնդիր, միայն հայտնաբերմամբ չի սահմանափակվում. բացի ակտավորելուց և վարչական պատասխանատվության ենթարկելուց, մենք տալիս ենք հանձնարարականներ՝ խնդիրների վերացմանն ուղղված, այսինքն` մենք լուծում ենք տալիս, աղբյուրը վերացնում ենք»,-հաղորդեց Դավիթ Ղուլյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ին ասաց, որ նախ և առաջ պետք է հասկանալ, թե ով է անվտանգության երաշխավորը, անվտանգությունն ապահովողը և ով է պարտավորվում անվտանգության մասին տեղեկատվության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել