Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետդուման երեկ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրինագիծը: Այս առիթով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից, ով ձմեռային և գարնանային ժամանակի փոփոխությունը ՀՀ-ում վերացնելու մասին օրենքի նախագծի հեղինակներից մեկն էր, Tert.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Հայաստանում ևս կրկին ձմեռային ժամանակին անցնելու մասին օրինագիծ ներկայացվի Ազգային ժողով, պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Այս պահին հնարավոր չէ, էդպիսի քննարկում չկա, որովհետև նման խնդիր կամ պահանջ էլ չկա: Այն ժամանակ, որ օրենքում փոփոխություն արեցինք, հիմնավորեցինք: Մոտակա ժամանակահատվածում, չեմ կարծում, որ նման փոփոխություն լինի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել