Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցությունում պատերազմական վիճակ չկա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ըստ էության, մենք տեսանք, որ նախահամագումարյան շրջանում բավական հոդվածներ էին տպվում «Ժառանգության» հասցեին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, որ կուսակցությունում պատերազմական վիճակ է, ռուսամետներ են հայտնվել կուսակցությունում և այլն, և այլն։ Իրականությունը բոլորովին այլ է, և համագումարը դա ցույց տվեց»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ «Ժառանգությունը» հայաստանակենտրոն քաղաքական ուժ է, բայց ըստ իրենց՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի եվրաինտեգրումը։ «Կողմ ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ խորը հարաբերություններին, Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ պետք է զարգանան»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց, թե ողջունում են խորհրդարանի չորս ուժերի համագործակցությունը, սակայն նաև ցանկություն ունեն, որ խորհրդարանական համագործակցությունից ավելի լայն համագործակցության շրջանակ դուրս գալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել