Անկեղծ ասած, զավեշտի դաշտին են պատկանում այն մտքերը, որոնք արտահայտված են տվյալ հրապարակման մեջ: Նախ, որպես հեռուստատեսության բնագավառում աշխատող մասնագետ, ուզում եմ փոքրիկ ճշտումներ մտցնել տպագիր մամուլում աշխատող և հեռուստատեսության մասին նյութեր հրապարակող որոշ գործընկերներիս համար.

1. Ի գիտություն հրապարակողի, «Երև1» նախագծի «գրաքննությամբ մոնտաժված ու եթեր հեռարձակված» տվյալ թողարկումը Արմենիա ՀԸ 24 ժամյա հեռուստաեթերում կրկնվում էր արդեն 3-րդ անգամ, այնպես որ նյութը հրապարակողը կարող էր նեղություն տալ իրեն և կաբելային հեռուստաալիքի catch up program համակարգի միջոցով ճշտեր՝ դա բոլոր թողարկումներում է եղել, թե կոնկրետ միայն 3-րդ կրկնության մեջ:

2. Արմենիա ՀԸ չի օգտագործում հենց եթերում ծրագրերը մոնտաժելու պրակտիկան, առավել ևս, որ մոնտաժը ենթադրում է կադրի տրամաբանական մոնտաժային միացումը հաջորդ կադրին, այլ ոչ թե այնպես, ինչպես եթերում է եղել՝ տեխնիկական սև երկարատև խոտանի տեսքով:

3. «Երև1» նախագծի 10-րդ եթերաշրջանի 12-րդ թողարկումը, որը եթեր է հեռարձակվել ապրիլի 16-ին, ապրիլի 17-ից տեղադրված է Արմենիա ՀԸ կայքում և «Երև1» նախագծի youtube-ի բաժնում, այնպես որ հրապարակողը կարող էր չզլանալ և այնտեղից նույնպես ճշտել՝ արդյո՞ք գրաքննություն կամ մոնտաժ տեղի ունեցել է, թե՞ ոչ:
Իսկ հիմա, եթե ձեզ դեռ հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ապա, ուշադրությո՛ւն, ճիշտ պատասխանը:

Հարգելի պարոն Դ.Բաբախանյան
Հայտնում եմ, որ Երևանի հեռուստառադիոհաղորդիչ կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգում ս.թ. հունիսի 28-ին ժամը 17.55-ի սահմաններում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի տատանում, որի պատճառով 10-15 վրկ տևողությամբ խոտանվել էր Արմենիա հեռուստաալիքի եթերը:
Հարգանքներով՝
Sahak Davtyan

Deputy General Director
"Television and Radio Broadcasting 
Network of Armenia" CJSC (TRBNA)
95 Hovsepyan str. Yerevan 0047
Republic of Armenia
t: +374 10 652 845
m: +374 93 999 116
f: +374 10 655 878
e: [email protected]

Վերջում ավելացնեմ, որ ինձ, որպես Արմենիա ՀԸ տնօրեն, անչափ հաճելի է, որ մեր հեռուստաալիքի հավատարիմ ու բազմահազարանոց բանակ կազմող հեռուստադիտողների մեջ կան նաև այսպիսի սրտացավ, ուշադիր ու հետևողական մարդիկ:

Հարգանքով՝
Արմենիա ՀԸ տնօրեն 
Դ.Բաբախանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել