Tert.am-ը գրում է.

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ նախապատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշել, որ այժմ պետք է տեղի ունենա պայմանագրի ներպետական համաձայնեցում, ինչին կհաջորդի արդեն համաձայնագրի ստորագրումը:

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այն է` մինչև հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարն ասել է, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում: «Եղել է որոշում նախապատրաստման վերաբերյալ, և երեկ այն ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Քանի որ հարցերը հիմնականում խորությամբ քննարկվել են` հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տևի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել