«Էրդողան, նախագահ» կամ Թուրքիայի գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու։ Այսպիսով՝ Էրդողանը կարող է պատմության մեջ մտնել որպես Թուրքիայի Հանրապետությունում ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը (մինչ այս երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը)։ Էրդողանի գլխավոր մրցակիցն էլ «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն է։ Ներկա իրավիճակում Էրդողանին համարում եմ նախագահի աթոռի պայքարի ընդգծված ֆավորիտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել