Tert.am-ը գրում է.

Միջնորդ «վեցյակի» հետ բանակցություններում Իրանի դիրքորոշման մեջ դեռ բաց տեղեր կան։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Washington Post-ում երեկ տպագրված հոդվածում։

«Մենք գիտենք, որ էական տարբերություններ կան Իրանի բանակցողների, նրանց ասածների և այն բաների միջև, որոնք պատրաստ են անել՝ համակողմանի որոշման գալու համար»,- պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքերով՝ իրանական կողմի լավատեսությունը՝ բանակցությունների ելքի վերաբերյալ, մինչ այժմ չի համապատասխանել այն տեսակետին, որոնք նրանք առաջ են քաշում փակ դռների հետևում բանակցելիս։

Քերիի համոզմամբ՝ դեռ հնարավորություն կա, սակայն «ժամանակը սպառվում է», քանի որ կողմերը պայմանավորվել էին վերջնական համաձայնագրի հասնել հուլիսի 20-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել