banks-armenian_banks-b24_am_unibank_armenia2_649994227Nyut.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որքան տեղյակ ենք, հսկողության տակ է պահում սոցիալական ցանցերը, այդ թվում նաև` www.facebook.com սոցիալական ցանցը: Եթե դա իրոք այդպես է, ապա թերևս նկատել է նշված սոցիալական ցանցի օգտատեր Վարդան Հարությունյանի կողմից ֆեյսբուքի իր իսկ էջում վերջերս զետեղված այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանում ևս գործում է «Յունիբանկ» անվանումը կրող բանկ կամ ֆինանսական կազմակերպություն: Ոմանք գուցե մտածեն` հետո ի՞նչ…

ՀՀ քաղաքացի, գործարար, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ 100% բաժնեմասի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը, սակայն, հույսը չդնելով ԱԱԾ-ի աչալրջության անթերի լինելու վրա, որոշել է այս մասին իրազեկել նշված ծառայությանը` իր դիմումում բացատրելով նաև այդ «հետո ինչ»-ը: Մանվել Տեր-Առաքելյանն անցյալ ամսվա կեսին գրավոր դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին:

«Ինչքանով տեղյակ եմ, համաշխարհային բանկային համակարգը կազմակերպված է այնպես, որ միևնույն անվանումը կրող բանկեր կամ նմանատիպ կառույցներ կարող են լինել, եթե դրանք կամ դրանց բաժնետերերը որևէ կերպ փոխկապակցված են միմյանց»,- իր հիշյալ դիմումում գրել է Մանվել Տեր-Առաքելյանը և հավելել, որ տվյալ պարագայում իրեն, որպես ՀՀ շարքային քաղաքացի և հայստանյան «Յունիբանկ» ՓԲ ընկերության հետ վարկային հարաբերությունների մեջ գտնվող անձ, հետաքրքիր է, իրո՞ք Ադրբեջանում ևս գործում է «Յունիբանկ» կամ դրա այլ հոլովաձևերը կրող բանկ կամ ֆինանսական կազմակերպություն, և «Յունիբանկ» ՓԲԸ-ն և Ադրբեջանում գործող «Յունիբանկ»-ը (կամ դրա այլ հոլովաձևերը կրող սուբյեկտը) արդյոք ունե՞ն որևէ փոխկապակցվածություն:

Գործարարն իր դիմումում նաև բացատրել է, որ վերոնշյալ տեղեկատվությունը  հայցելը պայմանավորված չէ սոսկ դրա հետաքրքրությամբ, այդ տեղեկատվության հաստատվելու դեպքում, նշված կապը կարող է որոշակի վտանգ ներկայացնել մեր ազգային անվտանգությանը, քանզի եթե պարզվի, որ առկա է փոխկապակցվածություն (թեկուզև շատ անուղղակի) «Յունիբանկ»-ի հայաստանյան և ադրբեջանական կառույցների միջև, կստացվի, որ այն տեղեկատվությունը, որը տիրապետում է մի երկրում գտնվող կառույցը, շատ հանգիստ կարող է անցնել նաև մյուսի տիրապետության ներքո, իսկ դրա ծանր հետևանքները ԱԱԾ տնօրենին ավելի լավ են հայտնի:

Ելնելով վերոգրյալից, Մանվել Տեր-Առաքելյանը ԱԱԾ տնօրենին խնդրել է հանձնարարել համապատասխան ծառայություններին` ստուգել վկայակոչված տեղեկատվությունը և, հնարավորության դեպքում, տեղեկացնել հանրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել